Ամերիկան և Եվրոպական փափուկ ուժի կիրառմամբ (եթե իհարկե փափուկ էր, որովհետև ունեցանք, թե´ ռազմական գործողությունների արդյունքում զոհեր և թե´ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհեր) արցախցիներին ստիպեցին լքել իրենց հազարամյակների բնօրրանը:
Նպատակը մեկն էր` ռուս խաղաղապահներին հանել Արցախից ու տարածաշրջանից, բայց ինչքան հասկանում եմ ռուս խաղաղապահներն առանց արցախցիների Արցախում են:
Ես համոզված եմ` ռուսները կգնան գործարքի, հենց մեր Արցախի կորստի հաշվին ու անգամ ռազմաբազա կդնեն Ադրբեջանում:
Իսկ մենք, որպես անխելք, ինֆանտիլ ազգ, նորից կմնանք մեր պարտության, գաղթի, փախստականների, ցավի հետ միայնակ ու դեռ մի քանի հարյուր տարի ողբ կկապենք ամբողջ աշխարհում, որ մեզ հերթական անգամ խաբեցին:
Է՜, չխաբվեի՞ք...
Անի ԿԱՂԻՆՅԱՆ